Սերժ Գնաբրին՝ Ֆլորիան Վիրցի մարզավիճակի մասին

«Բավարիայի» հարձակվող Սերժ Գնաբրին մեկնաբանել է Ֆլորիան Վիրցի խաղը «Լիվերպուլի» կազմում: «Մերսիսայդների» ամառային ձեռքբերումը բոլոր մրցաշարերում 10 խաղում կատարել է ընդամենը մեկ գոլային փոխանցում:

«Ես այն տպավորությունը չունեմ, որ Ֆլորիանը վատ է խաղում: Նա ծիծաղում է և լավ մարզվում: Տվեք տղային ժամանակ. դա մեծ քայլ էր, բայց նա հիանալի որակներ ունի, և ես վստահ եմ, որ նա կհաջողի», – Գնաբրիի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն:

Վիրտցը միացել է «Լիվերպուլին» այս ամռանը՝ ստորագրելով հինգ տարվա պայմանագիր: «Կարմիրները» «Բայերին» վճարել են 125 միլիոն եվրո՝ առանց բոնուսների: Ա

նգլիական Պրեմիեր լիգայի յոթ տուրից հետո Առնե Սլոթի թիմը 15 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում: