«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվողական կիսապաշտպան Դանի Օլմոն վնասվածքի պատճառով չի մասնակցի առաջիկա խաղերին։
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի խոսքով՝ կիսապաշտպանը չի կարողացել ավարտել թիմի մարզումը ուրբաթ օրը՝ ձախ ոտքի սրունքի մկանի ցավերի պատճառով։
Օլմոն բաց կթողնի 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի՝ Վրաստանի և Բուլղարիայի դեմ խաղերը։ Կիսապաշտպանը, ինչպես սպասվում է, շուտով կվերադառնա «Բարսելոնայի» ճամբար՝ վնասվածքի բնույթը պարզելու և բուժումը սկսելու համար։
Այս մրցաշրջանում Օլմոն մասնակցել է 10 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով մեկ գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։