«Չելսին» որոշում է կայացրել Էնցո Ֆերնանդեսի վերաբերյալ

«Չելսին» թիմի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին համարում է թիմի զարգացման ռազմավարության անկյունաքարը, հայտնում է TEAMtalk-ը։

Աղբյուրի համաձայն, չնայած «Չելսիի» 24-ամյա ֆուտբոլիստին վաճառելու դժկամությանը, նրանք կարող են դիտարկել 120 միլիոն ֆունտ ստեռլինգից (138 միլիոն եվրո) սկսվող առաջարկները։ «Ռեալ Մադրիդը» հետաքրքրություն է ցուցաբերել Ֆերնանդեսի նկատմամբ, բայց իսպանական գրանդը պատրաստ չէ վճարել այդ գումարը արգենտինացու տրանսֆերի համար։

Կիսապաշտպանը «Չելսիի» կազմում հանդես է գալիս 2023 թվականի հունվարից։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, խփել չորս գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Ֆերնանդեսի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2032 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։