«Բարսելոնան» շարունակում է մարել նախորդ տրանսֆերների վճարները

«Բարսելոնան» շարունակում է մարել նախորդ տրանսֆերների վճարները։

Goal-ի տվյալներով՝ կատալոնական ակումբը մի քանի թիմերի պարտք է ընդհանուր առմամբ 159 միլիոն եվրո։ Այս գումարից 140 միլիոն եվրոն պետք է մարվի հաջորդ տարվա ընթացքում։

Ֆինանսական փաստաթղթերի համաձայն՝ «Բարսելոնան» դեռևս պարտք է.

1. 41.9 միլիոն եվրո «Լիդսին» Ռաֆինյայի տրանսֆերի համար

2. 20 միլիոն եվրո «Բավարիային» Ռոբերտ Լևանդովսկու համար

3. 24.5 միլիոն եվրո «Սևիլյային» Ժյուլ Կունդեի համար

4. 13.3 միլիոն եվրո «Մանչեսթեր Սիթիին» Ֆերան Տորեսի համար

5. 8 միլիոն եվրո «Բետիսին» Էմերսոն Ռոյալի համար

6. «Բարսելոնան» նաև ավելի փոքր գումարներ է պարտք «Ժիրոնային», «Վալենսիային», «Սպորտինգին» և «Ռենին»։

Նշենք, որ մյուս ակումբները «Բարսելոնային» միասին պարտք են 64.1 միլիոն եվրո։