ՊՍԺ-ի նախագահը խոսել է Սուպերլիգայի նախագծի մասին։
«Այն ավարտվեց դեռևս չսկսված։ Հիանալի է, որ Բարսելոնան վերադառնում է։ Բոլորը վերադառնում են, բացի «Ռեալ Մադրիդից»։ Մեզ պետք չէ ևս մեկ մրցաշար. Չեմպիոնների լիգան լավագույնն է։
Հետևաբար, մեզ պետք չեն որևէ այլ մրցաշար։ Այսօր մենք ունենք լավագույն ակումբային մրցաշարը, և նոր ձևաչափով այն ավելի լավն է», – ասաց ՊՍԺ-ի և Եվրոպական ակումբների ասոցիացիայի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին։