Ուիլյամ Սալիբան խոսել է «Արսենալի» հետ պայմանագիրը երկարաձգելու որոշման մասին

«Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբան խոսել է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու որոշման մասին։

«Ես ուզում էի մնալ «Արսենալում», քանի որ այստեղ ինձ տանն եմ զգում։ Ես ուզում էի այստեղ երկարաժամկետ հաստատվել։ Դեռևս ոչ մի տիտղոս չունեմ, բայց դրանք անպայման կգան, քանի որ մենք ունենք լավ մարզիչ և ուժեղ թիմ։ Ես չեմ կարող լքել ակումբը՝ առանց նրանց ինչ-որ բան տալու։ Իմ նպատակն է մնալ և ամեն ինչ հաղթել», – Սալիբայի խոսքերն է մեջբերում Goal-ը։

«Արսենալը» յոթ խաղից հետո ունի 16 միավոր և գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։