«Բորնմութի» հարձակվող Անտուան Սեմենյոն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ», ըստ talkSPORT-ի։
Աղբյուրի համաձայն՝ «մերսիսայդցիները» լավ հնարավորություն ունեն 25-ամյա հարձակվողին ձեռք բերելու 86 միլիոն եվրոյով։ Սեմենյոն կարող է փոխարինել Մուհամեդ Սալահին, ով մի քանի տարի շարունակ կապված է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու հետ։
Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է Պրեմիեր Լիգայի յոթ խաղի, խփել վեց գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Սեմենյոյի գործող պայմանագիրը «Բորնմութի» հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականը։