«Ռեալ Մադրիդի» առաջատար ֆուտբոլիստներից մեկի տանը հրդեհ է բռնկվել

Իսպանիայում «Ռեալ Մադրիդի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի տանը հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել երկու հրշեջ ջոկատ, որոնք կարողացել են մարել հրդեհը և օդափոխել վնասված տարածքը։

Ինչպես հայտնում է Marca-ն՝ նախնական տվյալներով հրդեհի պատճառը շոգեբաղնիքի կախովի առաստաղի անսարք էլեկտրական լարերն են եղել։ Ծուխը լցվել է տան երկու հարկերը։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։

Կեսօրին հրշեջները լքել էին դեպքի վայրը՝ ավարտելով իրենց աշխատանքը։

2025/2026 մրցաշրջանի 10 խաղերում Վինիսիուսը խփել է հինգ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։