Ֆրենկի դե Յոնգը համաձայնել է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը համաձայնել է նոր պայմանագիր կնքել կատալոնական ակումբի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ կողմերը համաձայնեցրել են պայմանագրի բոլոր կետերը։ Մնում է միայն սպասել փաստաթղթերի ստորագրմանը և պաշտոնական հայտարարությանը։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի հունիսը։

Այս մրցաշրջանում 28-ամյա դե Յոնգը մասնակցել է ութ խաղի բոլոր մրցաշարերում և կատարել մեկ գոլային փոխանցում։