«Օվիեդոն» հեռացրել է գլխավոր մարզիչ Վելկո Պաունովիչին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նրա օգնականները նույնպես հեռացել են։
Իսպանիայի առաջնության ութ տուրից հետո թիմն ունի վեց միավոր և զբաղեցնում է 16-րդ տեղը։
«Օվիեդոն» Լա Լիգայի հաջորդ խաղը տանը կանցկացնի կատալոնական «Էսպանյոլի» դեմ։