Ֆաիզա Լամարին՝ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեի մայրը և գործակալը, խոսել է ֆուտբոլիստի դժվարությունների մասին ՊՍԺ-ում խաղալու ընթացքում։
«Փարիզում Կիլիանը խոշորացույցի տակ էր. ամեն ինչ մանրակրկիտ ուսումնասիրվում էր, ամեն մի մանրուք։ Կիլիանը այլևս մարդ չէր։ Ես շատ դժվար պահեր եմ ունեցել։ Կիլիանը նույնիսկ չէր կարողանում փողոցով քայլել։ Դա ինձ տխրեցնում էր», – ասել է Լամարին Demain le Sport միջոցառման ժամանակ։
2025/2026 մրցաշրջանում Կիլիան Մբապպեն «Ռեալ Մադրիդի» կազմում անցկացրել է 10 հանդիպում, խփել 14 գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։