Տրանսֆերային բում. Ռաֆինյան կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան հայտնվել է անգլիական Պրեմիեր Լիգայի առաջատար ակումբներից մեկի ուշադրության կենտրոնում։

Ինչպես հայտնում է Fichajes-ը՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կարծում է, որ բրազիլացու տրանսֆերը կարևոր դեր կխաղա թիմի ուժի վերականգնման գործում Անգլիայում և Եվրոպայում։

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Ռաֆինյայի համար առաջարկել 120-ից 150 միլիոն եվրո։ «Բարսելոնան» տեսականորեն կարող է համաձայնվել՝ հաշվի առնելով ֆինանսական դժվարությունները։

Ռաֆինյան «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 151 հանդիպում, խփել 57 գոլ և կատարել 53 գոլային փոխանցում։ Բրազիլացին նախկինում Անգլիայում խաղացել է «Լիդսի» կազմում։