Բերնարդու Սիլվան կարող է տեղափոխվել Ա Սերիա

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան կարող է շարունակել իր կարիերան Իտալիայի առաջնությունում։ «Միլանը» հետաքրքրված է պորտուգալացու ծառայություններով։

Լրագրող Դանիելե Լոնգոյի խոսքով՝ «ռոսոներիի» ներկայացուցիչները արդեն կապ են հաստատել «Մանչեսթեր Սիթիի» ավագի շրջապատի հետ՝ հարցնելու նրա ապագա ծրագրերի մասին։ 31-ամյա ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը անգլիական գրանդի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։

Կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես է գալիս 2017 թվականից։ Նախկինում ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում «Յուվենտուսը», «Բարսելոնան», «Բենֆիկան» և Սաուդյան Արաբիայի ակումբները։