«Բարսելոնայի» առաջատարներից մեկը դեմ է արտահայտվել թիմի խաղը Միացյալ Նահանգներում անցկացնելուն

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարծում է, որ անարդար է «Վիլյառեալ» – «Բարսելոնա» խաղը դեկտեմբերի 20-ին Մայամիում անցկացնելը։ Դե Յոնգը կարծում է, որ սա խախտում է սպորտային սկզբունքները։

«Ինձ դուր չի գալիս, որ մենք գնում ենք Մայամի՝ «Վիլյառեալի» դեմ խաղալու, և ես համաձայն չեմ դրա հետ։ Դա անարդար է մրցակցության նկատմամբ։

Հիմա մենք արտագնա հանդիպում կանցկացնենք չեզոք դաշտում։ Ինձ դուր չի գալիս դա, և ես չեմ կարծում, որ դա լավ է ֆուտբոլիստների համար», – դե Յոնգի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։