«Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատերը անդրադարձել է Ռուբեն Ամորիմի ապագային

Բրիտանացի միլիարդատեր և «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր սըր Ջիմ Ռատկլիֆը հայտարարել է, որ ակումբը չի պլանավորում հեռացնել գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին, չնայած «Կարմիր սատանաների» վատ արդյունքներին պորտուգալացու գլխավորությամբ։

«Ի՞նչ կլինի, եթե Գլեյզերները (ակումբի սեփականատերերը) ինձ ասեն հեռացնել Ռուբեն Ամորիմին։ Դա տեղի չի ունենա։

Ամորինը իր լավագույն մրցաշրջանը չի անցկացնում։ Ռուբենը պետք է ապացուցի, որ հիանալի մարզիչ է երեք տարվա ընթացքում։ Ահա թե ինչպես եմ ես դրան նայում։

Դուք չեք կարող ղեկավարել «Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբը՝ արձագանքելով մամուլին, որը փոխում է իր կարծիքը ամեն շաբաթ», – ասել է Ռատկլիֆը The Business Podcast-ին։