Հայտնի է դարձել ԱՄՆ-ում կայանալիք «Վիլյառեալի» և «Բարսելոնայի» միջև խաղի օրը

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է «Վիլյառեալի» և «Բարսելոնայի» միջև խաղի օրը, որը կկայանա Մայամիում (ԱՄՆ):

ՈՒԵՖԱ-ն նախկինում թույլատրել էր Իսպանիայի առաջնության խաղը անցկացնել արտասահմանում, սակայն կրկին հայտարարել էր, որ դեմ է ներքին լիգայի խաղերը սեփական երկրներից դուրս անցկացնելուն։

Խավիեր Տեբասի խոսքով՝ Լա Լիգայի 17-րդ տուրի «Վիլյառեալ» – «Բարսելոնա» խաղը կկայանա Մայամիում դեկտեմբերի 20-ին։