Ֆրենկի դե Յոնգը կմնա «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը շուտով կերկարաձգի ակումբի հետ պայմանագիրը, ըստ ակումբի մարզական տնօրեն Դեկուի։

«Ֆրենկին որոշ փոփոխություններ է կատարել իր գործակալների մոտ, և մենք սպասում էինք այս հարցի լուծմանը։ Սա գումարի հետ կապ չունի։ Մենք հիմա վերջնական փուլում ենք։ Ամեն ինչ շուտով պատրաստ կլինի», – Դեկուի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ֆրենկի դե Յոնգը «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2019 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա հոլանդացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 8 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։