Նեյմարը կարող էր տեղափոխվել Ա Սերիա

La Gazetta dello Sport-ի փոխանցմամբ՝ «Նապոլին» դիտարկում էր 33-ամյա բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը 2025 թվականի հունվարից մինչև մայիսը։

Ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը և գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մանրակրկիտ ուսումնասիրել են ֆուտբոլիստին «Նապոլիի» նախագծում ներառելու հնարավորությունը, պատկերացնելով, թե ինչ ազդեցություն կունենա նման աստղը խաղի և երկրպագուների վրա։

Սակայն այդ գաղափարը չիրականացավ՝ Ա Սերիայի տիտղոսից հետո թիմի հավասարակշռությունը և համախմբված կազմակերպվածությունը պահպանելու անհրաժեշտության պատճառով։