«Ռեալ Մադրիդի» ներկայացուցիչները ներկա են եղել «Չելսի» – «Լիվերպուլ» խաղին

«Ռեալ Մադրիդը» շարունակում է հետաքրքրվել «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսով։ Ակումբի սկաուտները ներկա են եղել «Լիվերպուլի» նկատմամբ վերջերս տարած 2-1 հաշվով հաղթանակին։

Defensa Central-ի տվյալներով՝ ակումբի ներկայացուցիչները տպավորված են եղել արգենտինացի կիսապաշտպանի խաղով և կրկին համոզվել են նրա հետ պայմանագիր կնքելու անհրաժեշտության մեջ։

24-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ «Ռեալի» կազմում, բայց նրա մոտ 130 միլիոն եվրո գինը կարող է լուրջ մարտահրավեր լինել։ Transfermarkt-ը Ֆերնանդեսին գնահատում է զգալիորեն ցածր՝ 75 միլիոն եվրո։ Նրա ներկայիս պայմանագիրը «Չելսիի» հետ ուժի մեջ է մինչև 2032 թվականը։