Կազեմիրոյի ազգանունը մարզաշապիկին միշտ սխալ է գրվել

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կառլոս Կազեմիրոն բացահայտել է, որ իր ազգանունը սխալ է գրվում մարզաշապիկին, հաղորդում է Marca-ն։

«Իմ իրական անուն-ազգանունը Կառլոս Էնրիկե Կազիմիրո է, ոչ թե Կազեմիրո։ Այն միշտ սխալ է գրվել և գրվում է իմ մարզաշապիկին, բայց դա իմ որոշումն է։ Երբ երիտասարդ էի և խաղում էի «Սան Պաուլոյում», մի խաղում փայլուն ելույթ ունեցա։

Այդ խաղում մարզաշապիկիս վրա գրված էր Կազեմիրո։ Ես շատ սնահավատ եմ և խնդրեցի ակումբին շարունակել այդպես գրել ազգանունս, քանի որ այն ինձ հաջողություն է բերում», — նշել է բրազիլացին։