Սթիվեն Ջերարդ․ «Ես շատ կցանկանայի խաղալ նրա դեմ»

«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը նշել է ժամանակակից ֆուտբոլիստի անունը, որի դեմ կցանկանար խաղալ։ Հայտնի նախկին կիսապաշտպանը առանձնացրել է իր հայրենակից Ջուդ Բելինգհեմին, որը խաղում է «Ռեալ Մադրիդում»։

«Ես շատ կցանկանայի խաղալ Բելինգհեմի դեմ, եթե նա այն ժամանակ խաղար Պրեմիեր լիգայում։ Կարծում եմ՝ դա հետաքրքիր և հիանալի կլիներ։ Նա և Դեկլան Ռայսը լավագույն անգլիացի ֆուտբոլիստներն են», – ասել է Ջերարդը Ռիո Ֆերդինանդի փոդքասթում։

Սթիվեն Ջերարդը խաղից դուրս է եկել 2017 թվականին՝ «Լիվերպուլի» կազմում անցկացնելով ավելի քան 700 խաղ։ Բելինգհեմը միացել է «Ռեալ Մադրիդին» 2023 թվականի ամռանը «Բորուսիա Դորտմունդից»