«Չելսին» կենտրոնական պաշտպանների վնասվածքների ճգնաժամի առաջ է կանգնած։ Լևի Քոլվիլը, Տոսին Ադարաբիոն, Ուեսլի Ֆոֆանան և Բենուա Բադիաշիլեն ներկայումս վնասվածքների ցուցակում են։
Իրավիճակն ավելի քիչ ծանր կլիներ, եթե ակումբը այս ամռանը նոր կենտրոնական պաշտպան ձեռք բերեր, որը կարող էր մրցակցել մեկնարկային կազմում խաղալու համար։
Sky Sports-ի տվյալներով՝ «Չելսին» դիտարկել է այս տարբերակը, բայց չի կարողացել գտնել անհրաժեշտ մակարդակի մեկ ազատ կենտրոնական պաշտպան։ Միայն Դին Հաուսեն էր որ համապատասխանում էր լոնդոնցիների պահանջած արակներին,սակայն նա, ինչպես հայտնի է նախընտրեց տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»։
Էնցո Մարեսկայի թիմը Պրեմիեր լիգայի աղյուսակում յոթերորդ տեղում է՝ յոթ խաղից հետո վաստակած 11 միավորով։