Իսպանիայի Սուպերգավաթի խաղացանկը հաստատվել է։ Մրցաշարը կանցկացվի Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում գտնվող «Ալինմա» մարզադաշտում, իսկ եզրափակիչը նախատեսված է հունվարի 11-ին։
Կիսաեզրափակիչ փուլում հունվարի 7-ին «Բարսելոնան» կմրցի Բիլբաոյի «Ատլետիկի» հետ, իսկ հաջորդ օրը՝ հունվարի 8-ին, տեղի կունենա մադրիդյան դերբին՝ «Ատլետիկո Մադրիդ»-«Ռեալ Մադրիդ»։
Նախորդ տարի մրցաշարը նույնպես անցկացվել էր Ջիդդայում՝ «Քինգ Աբդուլլա Սփորթս Սիթի» մարզադաշտում։ Եզրափակիչում «Բարսելոնան» 5:2 հաշվով հաղթել էր «Ռեալ Մադրիդին», իսկ խաղի ընթացքում կատալոնացիների դարպասապահ Վոյցեխ Շչեսնին ստացել էր կարմիր քարտ և հեռացվել դաշտից։
