«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջոշուա Զիրկզեն դժգոհ է իր քիչ ելույթներից։
24-ամյա ֆուտբոլիստը այս մրցաշրջանում մասնակցել է «Կարմիր սատանաների» ընդամենը չորս խաղի՝ նույնիսկ մեկնարկային կազմում չընդգրկվելով։
Լրագրող Քրիս Ուիլերի խոսքով՝ հոլանդացին չափազանց հիասթափված է այս իրավիճակից։ Հարձակվողը ցանկանում է խաղալ իր երկրի կազմում 2026 թվականի Աշխարհի առաջնությունում, բայց դրա համար, հավանաբար, ստիպված կլինի փոխել ակումբը արդեն հունվարին, երբ բացվի ձմեռային տրանսֆերային պատուհանը։
Ջոշուա Զիրկզեի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում իտալական «Յուվենտուս» և «Միլան» ակումբները, ինչպես նաև անգլիական «Վեսթ Հեմ» և «Էվերթոն» ակումբները։
Ֆուտբոլիստի գինը Transfermarkt-ում կազմում է 30 միլիոն եվրո։