Տիգրան Բարսեղյանը, Նաիր Թիկնիզյանը, Վահան Բիչախչյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը և Արթուր Միրանյանը միացել են Հայաստանի ազգային հավաքականին, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Ճամբարում ներկայումս բացակայում է միայն Լուկաս Սելարայանը, որը թիմին կմիանա Բուդապեշտում։
Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ հավաքականը հոկտեմբերի 7-ին անցկացրել է մարզական հավաքի երկրորդ պարապմունքը։
Հայաստանի թիմը ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում հոկտեմբերի 11-ին մրցակցի դաշտում կխաղա Հունգարիայի դեմ, իսկ երեք օր անց Դուբլինում կմրցի Իռլանդիայի հետ։