«Բավարիան» Կիմ Մին Ջեին փոխարինող է գտել

«Քրիսթալ Փելասի» կենտրոնական պաշտպան Մարկ Գուեհին «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկն է։

«Արծիվների» ավագը հաջորդ ամռանը կդառնա ազատ գործակալ, քանի որ նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ լրանում է 2026 թվականի հունիսի վերջին։

Bild-ի տվյալներով՝ «Բավարիան» Գեհիին համարել է Կիմ Մին Ջեի իդեալական փոխարինող, ով, հավանաբար, մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա մյունխենյան հսկայից։ Մարկ եհիին ձեռք բերելը հեշտ չի լինի, քանի որ նրանով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը», «Թոթենհեմը», «Ռեալ Մադրիդը» և այլ հեղինակավոր ակումբներ։

Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։