Հունգարիայի ընտրանու դարպասապահը՝ Հայաստանի հավաքականի մասին

Հունգարիայի ազգային հավաքականը սկսել է պատրաստվել ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի շրջանակում Հայաստանի և Պորտուգալիայի դեմ սպասվող հանդիպումներին։

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, անգլիական «Բելեքբրն Ռովերսի» դարպասապահ Բալաժ Տոտը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի հավաքականի հետ առաջիկա խաղին։

«Հայաստանի հավաքականին չպետք է թերագնահատել․ նրանք այնքան էլ թույլ չեն, որքան շատերը կարծում են։ Այն փաստը, որ նրանք հաղթել են իռլանդացիներին, մեզ համար պետք է դառնա զգուշացման ազդակ՝ խաղադաշտ դուրս գալու նույն մոտեցմամբ, ինչպես Պորտուգալիայի դեմ։

Մարզիչը ճիշտ է ասում․ եթե ցանկանում ենք մասնակցել աշխարհի առաջնությանը, ապա պարտավոր ենք տանը հաղթել Հայաստանին։ Միևնույն ժամանակ, չեմ կարծում, որ դա ճնշում է մեզ վրա։ Մենք հարգանքով ենք վերաբերվում մրցակցին, բայց արդեն ցույց ենք տվել, որ տանը կարող ենք մրցել աշխարհի ուժեղագույնների հետ»,- ասել է Տոտը՝ ըստ nemzetisport-ի։