«Արսենալը» և Դավիդ Ռայան ավարտել են բանակցությունները

«Արսենալը» պատրաստվում է նոր պայմանագիր կնքել դարպասապահ Դավիդ Ռայայի հետ, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նոր համաձայնագրի ժամկետը չի փոխվի և ուժի մեջ կմնա մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը, սակայն իսպանացի դարպասապահը կստանա ավելի բարձր աշխատավարձ։

Ըստ աղբյուրի՝ ակումբն ու 30-ամյա Ռայան արդեն ստորագրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, և գործարքի մասին պաշտոնական հայտարարությունը սպասվում է առաջիկայում։

Ռայան «Արսենալ» է տեղափոխվել 2023 թվականի օգոստոսին և անցկացրած 105 խաղերից 45-ում կարողացել է պահպանել դարպասն անառիկ։