Լամին Յամալը կարող է խաղադաշտ վերադառնալ նախատեսվածից շուտ

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի ապաքինման գործընթացը ընթանում է ըստ սպասվածի, հաղորդում է Marca-ն։

18-ամյա ֆուտբոլիստը ներկայումս անցնում է ինտենսիվ վերականգնողական կուրս՝ հնարավորինս արագ խաղադաշտ վերադառնալու նպատակով։

Ակումբում վստահ են, որ Յամալը մասնակիորեն կմասնակցի «Ժիրոնայի» դեմ Լա լիգայի 9-րդ տուրի խաղին, որը նախատեսված է հոկտեմբերի 18-ին։

Եթե վերականգնման ընթացքում բարդություններ չառաջանան, նա պատրաստ կլինի նաև հոկտեմբերի 26-ին կայանալիք «Էլ Կլասիկոյին» Մադրիդի «Ռեալի» դեմ։

Նախնական գնահատականներով՝ Յամալի ապաքինումը պետք է տևեր շուրջ երեք շաբաթ։