Լոթար Մաթեուս․ ««Բավարիան» այս պահին Եվրոպայի լավագույն թիմն է»

Գերմանական ֆուտբոլի լեգենդ Լոթար Մաթեուսը հիացած է «Բավարիայի» խաղով, գրում է Sky Sports-ը:

««Բավարիան» այս պահին Եվրոպայի լավագույն թիմն է, և խոսքը միայն արդյունքների մասին չէ: Թիմը ակնհայտորեն հաճույք է ստանում խաղից, ներսում հստակ կառուցվածք կա, ինչն այլ առաջատար եվրոպական ակումբներում դեռ չկա:

Բավարիան ունի շատ լավ ֆուտբոլիստներ, բայց յուրաքանչյուրը գիտի իր դերը, և դրա մեծ պատվին արժանի է Վենսան Կոմպանին»,- նշել է «Ոսկե գնդակի» մրցանակակիրը