«Բարսելոնայի» լեգենդ Ժորդի Ալբան հայտարարել է, որ MLS-ի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ավարտելու է պրոֆեսիոնալ կարիերան։
«Ինտեր Մայամիի» պաշտպանն, ով հայտնի է իր խաղերով «Բարսելոնայում» և Իսպանիայի ազգային հավաքականում, իր որոշումը հրապարակել է սոցիալական ցանցերում՝ գրելով. «Շնորհակալ եմ, ֆուտբոլ»։
Ալբան իր կարիերայի մեծ մասը անցկացրել է «Բարսելոնայում», որի հետ 2015-ին նվաճել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը։ Իսպանիայի հավաքականի կազմում նա 2012-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն և 2023-ին նվաճել ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի տիտղոսը։ 2023 թվականից Ալբան հանդես էր գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում»։