Կմասնակցի՞ Լամին Յամալը առաջիկա «Էլ-Կլասիկոյին»

Նոր մանրամասներ են հայտնի դարձել «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալի վերադարձի ժամկետների մասին։

Իսպանական Marca-ի տեղեկացմամբ՝ Յամալը կարող է ընդգրկվել թիմի հայտացուցակում Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի «Ժիրոնայի» դեմ առաջիկա խաղում, սակայն ակնկալվում է, որ նա կմասնակցի միայն սահմանափակ խաղաժամանակով։

Եթե վերականգնման գործընթացը շարունակվի առանց խնդիրների, 18-ամյա ֆուտբոլիստը լիովին պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի «Օլիմպիակոսի» դեմ հանդիպմանը, ինչպես նաև «Էլ Կլասիկոյին»՝ Մադրիդի «Ռեալի» դեմ։

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Յամալը չի մասնակցի Իսպանիայի հավաքականի առաջիկա խաղերին՝ Վրաստանի և Բուլղարիայի դեմ։

Ընթացիկ մրցաշրջանում նա «Բարսելոնայի» կազմում խաղացել է 5 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։