Իսպանացի մարզիչ Միկել Արտետան, որը մարզում է Լոնդոնի «Արսենալը», Opta-ի տվյալներով, ընդգրկվել է այն մարզիչների շարքում, որոնց թիմերը լավագույնս են օգտագործում անկյունայինները։
Աղբյուրի տվյալներով՝ Արտետան երրորդն է այն մարզիչների շարքում, որոնց ակումբները Պրեմիեր լիգայում խփել են ավելի քան 300 գոլ։ «Արսենալի» գոլերի 16.7%-ը (408-ից 68-ը) խփվել են անկյունայիններից։
Արտետան առաջ է անցել Թոնի Պյուլիսից, որը մարզել է «Սթոք Սիթիին», «Քրիսթալ Փելասին» և մի շարք այլ ակումբներ։ Պյուլիսը առաջատարն է 21.9%-ով։ Շոն Դայքը երկրորդն է՝ 18.6%-ով (Ուոթֆորդ, Բարնլի, «Էվերթոն»։