Հարի Մագուայրը կարիերան շարունակելու նոր տարբերակներ ունի

Մանչեսթեր Յունայթեդի կենտրոնական պաշտպան Հարի Մագուայրը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Ինչպես տեղեկացնում է Sunday Mirror-ը, անգլիացի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել արաբական երկու ակումբներ՝ «Ալ Նասրը», որի կազմում հանդես է գալիս Կրիշտիանու Ռոնալդուն, և «Ալ Իթիֆաքը»։

Ակնկալվում է, որ հնարավոր տեղափոխությունը կարող է կայանալ արդեն հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Մագուայրը ներկայումս պայմանագիր ունի Մանչեսթեր Յունայթեդի հետ, որը նախատեսված է մինչև հաջորդ տարվա կեսը։ Նրա շուկայական արժեքը գնահատվում է շուրջ 13 միլիոն եվրո։