«Ինտերը» ցանկանում է ձեռք բերել Գերմանիայի հավաքականի դարպասապահին

«Ֆրայբուրգի» դարպասապահ Նոա Ատուբոլուն կարող է տեղափոխվել «Ինտեր»։ Այս տեղեկությունը հայտնել է հայտնի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ինտերը» ուսումնասիրում է 23-ամյա Ատուբոլուի հետ հաջորդ ամռանը պայմանագիր կնքելու հնարավորությունը։

Չնայած կողմերի միջև որևէ բանակցություններ չեն ընթացել, «Ներաձուրիները» պլանավորում են հանդիպում ֆուտբոլիստի գործակալների հետ։

Նշենք, որ 23-ամյա Ատուբոլուն առաջին անգամ հրավիրվել է Գերմանիայի հավաքական՝ հոկտեմբերյան խաղերի համար։

Այս մրցաշրջանում դարպասապահը բոլոր մրցաշարերում անցկացրել է ինը խաղ՝ երեքում անառիկ պահելով դարպասը։