ՊՍԺ-ում նոր փոխավագ են ընտրել

Մարկինյոսը, որը թիմի հետ է 2013 թվականի ամռանից, կմնա ՊՍԺ-ի ավագը։ Փարիզյան թիմի ֆուտբոլիստները կիսապաշտպան Վիտինյային ընտրել են որպես իրենց փոխավագներից մեկը։

Այս մասին հաղորդում է Foot Mercato-ն իր էջերում։ Անցյալ շաբաթավերջին Վիտինյոն խաղաց իր 100-րդ խաղը Լիգա 1-ում։

Պորտուգալացին ՊՍԺ-ի հետ է 2022 թվականի ամռանից՝ «Պորտուից» տեղափոխվելուց հետո։ Այդ ժամանակվանից ի վեր Վիտինյան բոլոր մրցաշարերում անցկացրել է 163 պաշտոնական խաղ՝ խփելով 20 գոլ և կատարելով 18 գոլային փոխանցում։

ՊՍԺ-ն գլխավորում է Ֆրանսիայի առաջնությունը՝ յոթ խաղից հետո վաստակած 16 միավորով։