Յոզուա Զիրկզեն կարող է փոխել ակումբային գրանցումը

«Մանչեսթեր Յունայթեդի» 24-ամյա հոլանդացի հարձակվող Յոզուա Զիրկզեն, որը կորցրել է մարզչական անձնակազմի համակրանքը, գտնվում է «Էվերթոնի» և «Վեստ Հեմի» ուշադրության կենտրոնում, հայտնում է TEAMtalk-ը։

Նշվում է, որ հոլանդացի ֆուտբոլիստը պատրաստ է մնալ Պրեմիեր Լիգայում, եթե լքի «Մանչեսթեր Յունայթեդը»։ Մի քանի իտալական ակումբներ, այդ թվում՝ «Միլանը» և «Կոմոն», նույնպես հետևում են նրա իրավիճակին։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը խաղացել է 112 րոպե՝ առանց գոլ խփելու։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի ներկայիս տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։