Դեկլան Ռայսը խուսափել է լուրջ վնասվածքից

«Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը «Վեսթ Հեմի» դեմ խաղից հետո խուսափել է լուրջ վնասվածքից։

Ըստ The London Standard-ի՝ ֆուտբոլիստը արդեն ժամանել է Անգլիայի հավաքականի մարզական հավաք և մարզվում է հիմնական թիմի հետ։

Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի ընթացքում Ռայսը մեջքի շրջանում անհարմարություն է զգացել և փոխարինվել է 79-րդ րոպեին։ Բժշկական զննումը չի բացահայտել որևէ լուրջ առողջական խնդիր։

Այս մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 10 հանդիպում՝ խփելով մեկ գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում: