«Բարսելոնան» ամռանը վարձակալությամբ պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ։ Ակումբների միջև կնքված պայմանագիրը ներառում է 30 միլիոն եվրոյի գնման հնարավորություն։
Ինչպես հայտնում է Sport-ը՝ «Բարսելոնան» հույս ունի պահպանել Ռեշֆորդին հաջորդ մրցաշրջանի համար։ Սակայն կատալոնացիները մտադիր չեն ակտիվացնել գնման հնարավորությունն ու վճարել 30 միլիոն եվրոն։
«Բարսելոնան» վստահ է, որ կարող է բանակցել ավելի ցածր տրանսֆերային վճարի կամ նույնիսկ Ռեշֆորդի երկրորդ վարձակալության շուրջ։ «Բլաուգրանան» կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններում ուժեղ դիրքում չի լինի։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա անգլիացին կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։