«Ռեալ Մադրիդը» պատրաստ է վաճառել Ֆեդերիկո Վալվերդեին․ կա մեկ պայման

«Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը պատրաստ է վաճառել Ֆեդերիկո Վալվերդեին։

Ինչպես հայտնում է Defensa Central-ը՝ «Լոս Բլանկոսի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը զգուշացրել է հավանական գնորդներին, որ եթե նրանք ցանկանում են ձեռք բերել ուրուգվայցի կիսապաշտպանին, ապա պետք է ակտիվացնեն նրա 1 միլիարդ եվրոյի պայմանագրում նշված հրաժարագնի կետը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 27-ամյա կիսապաշտպանով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Վալվերդեն այս մրցաշրջանում մասնակցել է 9 խաղի բոլոր մրցաշարերում՝ կատարելով երեք գոլային փոխանցում։

Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականը։