Վերջին շաբաթներին մամուլը բազմիցս հայտնել է, որ «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։
Ըստ Transfer News Live-ի՝ հղում անելով Fichajes պորտալին, «Ատլետիկո Մադրիդը» չի ցանկանում Ալվարեսին բաց թողնել «Բարսելոնա»։ Մադրիդյան ակումբը պատրաստ կլինի նման գործարքի համար պահանջել մոտ 200 միլիոն եվրո։
2025/26 մրցաշրջանում Խուլիան Ալվարեսը անցկացրել է 12 հանդիպում՝ խփելով յոթ գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։ Մինչ «Ատլետիկո Մադրիդ» տեղափոխվելը Ալվարեսը հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիի» կազմում։