«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեն վնասվածք ստացավ շաբաթ օրը Լա Լիգայի շրջանակներում «Վիլյառեալի» դեմ խաղում։ Գոլ խփելուց անմիջապես հետո ֆրանսիացին փոխարինվեց։ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Մբապպեի առողջական վիճակի մասին։
«Ես խոսեցի Մբապպեի հետ։ Նա այստեղ է։ Կա մի փոքր խնդիր, բայց դա չխանգարեց նրան գալ։ Մենք կհետևենք Մբապպեի վիճակին բժշկական թիմի հետ և կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները», – լրագրողներին ասել է Դեշամը։
Ֆրանսիայի ազգային հավաքականը հոկտեմբերին կանցկացնի Աշխարհի առաջնության որակավորման հանդիպումներ Ադրբեջանի և Իսլանդիայի դեմ։