«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը դժգոհ է։ Անգլիացի կիսապաշտպանին դուր չի գալիս Խաբի Ալոնսոյի ղեկավարման ոճը։ Բելինգհեմն արդեն իր դժգոհությունն է հայտնել ակումբի ղեկավարությանը, հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով Onda Cero-ի Radioestadio Noche հաղորդմանը։
Խաբի Ալոնսոն մարզում է «Ռեալ Մադրիդը» ամռան սկզբից։ Նրա ղեկավարությամբ անցկացրած 16 խաղերում «Լոս Բլանկոսները» տոնել են 13 հաղթանակ, մեկ ոչ-ոքի և երկու պարտություն։
Ինչպես հայտնի է, Ջուդ Բելինգհեմը վերջերս է վերադարձել խաղադաշտ՝ ամռանը ուսի վիրահատությունից հետո։ Լա Լիգայի 8-րդ տուրից հետո «Ռեալ Մադրիդը» 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։