«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։
TEAMtalk-ի տվյալներով՝ դարպասապահով հետաքրքրված են երեք ակումբներ՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Թոթենհեմը» և «Նյուքասլը»։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը քննարկում է 33-ամյա դարպասապահին վաճառելու հնարավորությունը, քանի որ ցանկանում է երիտասարդացնել թիմը և փորձել Ժոան Գարսիային որպես իրենց առաջին ընտրության դարպասապահ։
Տեր Շտեգենը «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2014 թվականից, որի ընթացքում ակումբի կազմում անցկացրել է 422 հանդիպում՝ նվաճելով վեց անգամ Լա Լիգայի, վեց անգամ՝ Իսպանիայի գավաթի և մեկ Չեմպիոնների Լիգայի տիտղոսներ։