Le10Sport-ի փոխանցմամբ՝ «Մարսելը» հետաքրքրված է «Ռեալ Մադրիդի» հարձակվող Էնդրիկին վարձակալալու տարբերակով։
Ըստ աղբյուրի՝ տեղափոխությունը կարող է տեղի ունենալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ 19-ամյա բրազիլացին խաղաժամանակ է փնտրում, բայց նա «Ռեալ Մադրիդի» հիմնական կազմի ֆուտբոլիստ չէ, քանի որ 2025/26 մրցաշրջանում ոչ մի րոպե չի խաղացել։
Էնդրիկեի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։