Յագո Ասպասը ակումբային ռեկորդ է կրկնել

«Սելտայի» հարձակվող Յագո Ասպասը ակումբային ռեկորդ է կրկնել։

Լա Լիգայի 8-րդ տուրի «Ատլետիկոյի» դեմ խաղը (1-1) հարձակվողի 533-րդն էր «Սելտայի» կազմում։

Ֆուտբոլիստը կրկնել է թիմի պաշտպան Մանոլոյի սահմանած ռեկորդը, որը «Սելտայում» խաղացել է 1966-ից 1982 թվականներին։

Յագո Ասպասը նաև գլխավորում է «Սելտայի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակը՝ 216 գոլով։