Հայաստանի ազգային ընտրանին սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում և ֆուտբոլային ակադեմիայում, հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Հոկտեմբերի 11-ին մեր թիմը ժամը 20:00-ին կընդունի Հունգարիայի հավաքականին՝ Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական ընտրական փուլի երրորդ տուրում։ Երեք օր անց՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 22:45-ին, Հայաստանի ընտրանին Դուբլինում ուժերը կչափի Իռլանդիայի ազգային հավաքականի հետ։
Հավաքին միացել է նաև Ալաշկերտի պաշտպան Արսեն Սադոյանը։
Մարզական հավաքին ներկայում մասնակցում են հետևյալ ֆուտբոլիստները՝
-
Հենրի Ավագյան — Փյունիկ
-
Օգնյեն Չանչարևիչ — Նոա
-
Արսեն Բեգլարյան — Ալաշկերտ
-
Արսեն Սադոյան — Ալաշկերտ
-
Կամո Հովհաննիսյան — Արարատ-Արմենիա
-
Սերգեյ Մուրադյան — Նոա
-
Ստյոպա Մկրտչյան — Օսիեկ (Խորվաթիա)
-
Էրիկ Փիլոյան — Ուրարտու
-
Էդգար Գրիգորյան — Արարատ-Արմենիա
-
Գեորգի Հարությունյան — Պուշկաշ Ակադեմիա (Հունգարիա)
-
Էրիկ Սիմոնյան — Ուրարտու
-
Դավիդ Դավիդյան — Ռոտոր Վոլգոգրադ (Ռուսաստան)
-
Նարեկ Աղասարյան — Ուրարտու
-
Էդուարդ Սպերցյան — Կրասնոդար (Ռուսաստան)
-
Ուգոչուկվու Իվու — Ռուբին (Կազան, Ռուսաստան)
-
Կարեն Նալբանդյան — Ալաշկերտ
-
Կարեն Մուրադյան — Արարատ-Արմենիա
-
Ժիրայր Շաղոյան — Արարատ-Արմենիա
-
Էդգար Սևիկյան — Ակրոն (Ռուսաստան)
-
Արթուր Սերոբյան — Արարատ-Արմենիա
Վահան Բիչախչյանը, Արթուր Միրանյանը, Տիգրան Բարսեղյանը, Հրանտ Լեոն-Ռանոսը և Նաիր Թիկնիզյանը թիմին կմիանան հոկտեմբերի 7-ին, իսկ Լուկաս Զելարայանը կընթանա հավաքականին Բուդապեշտում