«Նապոլին» անսովոր իրավիճակում է

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոստովանել է, որ ակումբը 2025/26 մրցաշրջանի համար անսովոր իրավիճակի է բախվում։ Նա ասել է, որ թիմը, հնարավոր է, պատրաստ չէ մրցելու մի քանի ճակատներում։ Բացի Սերիա Ա-ից, «Նապոլիի» թիմը մրցում է նաև Իտալիայի գավաթում և Չեմպիոնների լիգայում։

TuttoNapoli-ի փոխանցմամբ՝ Կոնտեն նշել է, որ թիմին կարող է պակասել և՛ խորությունը, և՛ որակը։ Վեց տուրից հետո «Նապոլին» 15 միավորով գլխավորում է Իտալիայի առաջնության աղյուսակը։

Սակայն նույնքան միավոր ունի նաև երկրորդ տեղում գտնվող «Ռոման»։ «Նապոլին» գործող չեմպիոնն է։ Չեմպիոնների լիգայում Կոնտեի թիմը պարտվեց «Մանչեսթեր Սիթիին» (0-2) և հաղթեց «Սպորտինգ Լիսաբոնին» (2-1)։