«Չելսին» հրաժարվել է Մարկ Գեհիին ձեռք բերելու մտքից․ կա մեկ այլ թեկնածու

«Չելսին» պլանավորում է ուժեղացնել իր կենտրոնական պաշտպանությունը: «Ազնվականների» հաջորդ ամռան տրանսֆերային նպատակների թվում են «Բարսելոնայի» Ռոնալդ Արաուխոն և «Նոթինգհեմ Ֆորեսթի» Մուրիլյոն, ըստ Gazeta.ru-ի:

Ակումբը չի մասնակցի իրենց ակադեմիայի սան Մարկ Գեհիի տրանսֆերի համար պայքարին: «Քրիսթալ Փելասի» ավագը կդառնա ազատ գործակալ ընթացիկ մրցաշրջանից հետո, իսկ հավակնորդների թվում են «Լիվերպուլը», «Ռեալ Մադրիդը» և այլ խոշոր ակումբներ:

Հայտնի Transfermarkt պորտալի փորձագետները 26-ամյա Արաուխոյի արժեքը գնահատում են 35 միլիոն եվրո, մինչդեռ նույն կայքը 23-ամյա Մուրիլյոյին նշում է 55 միլիոն եվրո: