Կիլիան Մբապպեն անդարդարձել է ՊՍԺ-ին խփած եղբոր գոլին

Լիգա 1-ի յոթերորդ տուրում տասնութամյա Իթան Մբապեն դարձավ «Լիլի» հերոսը՝ օգնելով թիմին փրկել ոչ ոքի արդյունքը (1-1) «Պարի Սեն Ժերմենի» դեմ մրցավեճում։ Երիտասարդ կիսապաշտպանը դաշտ մտավ 81-րդ րոպեին և ընդամենը չորս րոպե անց՝ 85-րդում, խփեց իր նախկին ակումբի դարպասը։

Տրիբունաներում էր նաև նրա ավագ եղբայրը՝ Կիլիան Մբապեն։ «Ռեալ Մադրիդի» հարձակվողը ոգևորված ծափահարում էր Իթանի հաջողությանը, իսկ հանդիպումից հետո սոցիալական ցանցերում գրեց․ «Խելագար սցենար»՝ հրապարակելով եղբոր լուսանկարը։

Իթան Մբապեն, ինչպես նաև Կիլիան, 2024-ի ամռանը հեռացել է ՊՍԺ-ից։ Այս գոլը նրա կարիերայի երկրորդն էր։